Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները

Պաշտոնական
pn-1

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական միտումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների և բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ: Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել՝ բարձրաձայնված հարցերի և առաջարկների կապակցությամբ: