Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լույս» դաշինքը կրկին կփորձի (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan-1

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Լույս» դաշինքով, այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ բրենդը: Մեզ  միանալու համար դիմում են նաև այլ ուժեր և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև այլ քաղաքական խմբեր, կամ հայտնի մարդիկ: Բրենդը կա, կլինի, բայց ավելի ընդլայնված»։ Արդյո՞ք 12 օրը բավարար է քարոզարշավի համար, Մարուքյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները ենթադրում են նաեւ արտահերթ պրոցեսներ եւ օպերատիվ ռեժիմներ: