Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը ինձ չի հետաքրքրում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
նաիրա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությանը, եւ կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, լրագրողների հետ զրույցում ասաց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ունենք պայմանավորվածություններ, որ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրելու և ես կարծում եմ, որ օրենքի ուժով երկու շաբաթ հետո մենք արդեն կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ»: Արտահերթ խորհդրարանական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափը դեռ հստակեցված չէ, նշեց Նաիրա Զոհրաբյանը: «Այս պահին այդ մասին որոշում դեռ չկա»։ Ինչ վերաբերում է օրերս տարածված տեղեկությանը, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը և «Ծառուկյան» խմբակցության ներկայիս պատգամավոր Վահան Կարապետյանը լքում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը և մտադիր են աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Նաիրա Զոհրաբյանը նշեց:  «Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է, ես իրենց չեմ անդրադառնալու»։ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցերը Նաիրա Զահրաբյանը չմեկնաբանեց: «Ռոբերտ Քոչարյանը ինձ չի հետաքրքրում: Նրա տեսակետները ես չեմ մեկնաբանում»,-ասաց նա: