Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հարգանքով է մոտեցել իմ որոշմանը. Գեւորգ Կոստանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
kostanyan

Ինձ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ: Ես երբեք, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել ու չեմ շեղվելու, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Կոստանյանը: Լրագրողները պատգամավորին հիշեցրին նրա մայիսի 8-ի ելույթը: «Ես ասել եմ, որ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման մեջ չի տեսել, այո դա այդպես է: Հիմա կասեք ի՞նչ փոխվեց այս 5 ամիսների ընթացքում: Ես այս ամիսների ընթացքում տեսա եւ համոզվեցի, որ Փաշինյանի նպատակներն ուղղված են պետության բարօրությանը»: Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի այսօրվա իշխանությանը: Պատգամավորը նշեց, որ  Սերժ Սարգսյանը հարգանքով է վերաբերվել նրա որոշմանը: «Սերժ Սարգսյանը հարգանքով է մոտեցել իմ որոշմանը: Ես ֆրակցիայի հետ հակասություն չեմ տեսնում, նույն օրն էլ ֆրակցիան հայտարություն տարածեց»: Գևորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել:  «Ես մի քանի անգամներ տարբեր տարիներ առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ»,- ասաց նա: