Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Սպորտ
sport-shtanga

Հոկտեմբերի 20-27-ը Լեհաստանի Զամոսկ քաղաքում զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր հավաքականները համատեղ մարզումներ են անցկացրել Ծաղկաձորում եւ Աբովյանում: 20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը թիմում ընդգրկել է գյումրեցիներ Համլետ Մնացականյանին (56կգ), Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին (երկուսն էլ` 77 կգ), Սամվել Բաբակյանին (94կգ), գերծանրքաշային Վարազդատ Լալայանին, քասախցի Արմեն Գրիգորյանին (69կգ), սամաղարցի Կարեն Ավագյանին (94կգ) և էջմիածինցի գերծանրքաշային Արսեն Մարտիրոսյանին: Մինչեւ 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը (77կգ), Հակոբ Մկրտչյանը (94 կգ), էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը (85կգ) և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: