Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի օլիմպիականների արդյունքները գոհացնում են. ՀԱՕԿ

Սպորտ
sport-olimpiada-1

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հոկտեմբերի 18-ին կավարտվեն պատանեկան ամառային օլիմպիական 3-րդ խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ասպարեզ մտավ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: Ինչպես հայտնի է, բազմամարտում նա մտել էր եզրափակիչ` լավագույն ությակ: Չորս առարկաներով կատարած վարժությունների ընդհանուր արդյունքում նա վաստակեց 60.950 միավոր և գրավեց 6-րդ պատվարով տեղը: Գոհացրեց նաեւ լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ազատ լողաոճում մտավ եզրափակիչ փուլ ու սահմանեց հանրապետական երկու ռեկորդ: Հիշեցնենք, որ մեր երկրի ներկայացուցիչներից ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել էր ոսկե, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալ: Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին, ժամը 00:50-ին` Դոհա - Երեւան չվերթով: ՀԱՕԿ լրատվական բաժին