Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ բանտարկյալն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Հասարակություն
CMAH

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին  պայմանական ազատ արձակելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օգանեսյանը  դատարանի դահլիճից ազատ արձակվեց: «Դատարանը  որոշեց պայմանական վաղաժամկետ ազատել  Կարեն Օգանեսյանին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի 1997 թվականի հոկտեմբերի 22- ի դատավճռով ցմահ ազատազրկման  պատժից՝ սահմանելով 10 տարի փորձաշրջան»,- ասաց  դատավոր Արթուր Մկրտչյանը: Դատապարտյալ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար: