Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-33

 Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց. «Կարծում եմ՝ մենք մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել»: «Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ այո, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից: Բայց, որ հստակ է կառավարությունը եկամտային հարկի բեռի նվազեցման անելիքների առումով, հստակ իմացեք, ուղղակի հունվարի 1-ի առումով, կարծում եմ, որ մենք չենք հասցնելու»,- նշեց նա: Լրագրողները հետքրքրվեցիցին, թե հնարավո՞ր է ստեղծել հարթակ, որտեղ հնարավոր է հետևել, թե  ի՞նչ միջոցներ են հեղափոխությունից հետո հետ բերվել բյուջե, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ն ամեն ամիս տվյալներ ներկայացնում է. «Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հարկային վարչարարության ընթացքում, և հարկ վճարողների կողմից կամավոր իրենց հարկային պարտավորությունները կատարելու արդյունքում հավաքագրված գումարներն ամեն ամիս հանրությանը ներկայացվում են: Եթե ուզում եք օնլայն եղանակով տեսնել, գործնականում այդպիսի բան հնարավոր չէ: Դրանք քրեական գործերի շրջանակներում քննման ենթակա դրվագներ են, որոնց օնլայն եղանակով տեղեկատվություն ներկայացնելը ոչ տեղին, անիմաստ է»,- նշեց նա: