Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Դատալեքս համակարգում զինվորական գործերի մասին տեղեկատվության սահմանափակումները վերացել են

Քաղաքականություն
Datalex

Դատալեքս համակարգում զինվորական գործերի անհասանելիության առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2017 թ. հունիսին դիմել էր ՀՀ Դատական դեպարտամենտ:  Նշենք, որ համակարգում զինվորական գործերի որոնում կատարելու արդյունքում հայտնվում էին գործի վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումով, իսկ երբ փորձում էինք բացել գործը, բացվում էր պատուհան՝ «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» գրությամբ:  ՀՀ Դատական դեպարտամենը դա մեկնաբանել էր համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ, բայց և խնդրի լուծման հստակ ժամկետներ չէր նշել:  Դրանից ավելի քան մեկ տարի անց՝ 2018-ի օգոստոսին խնդիրը դեռևս առկա էր: Եվ դա հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ է դիմել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին:  ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին ուղղված գրությամբ մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է Դատալեքս համակարգում տեխնոլոգիական բարեփոխումը, ինչ է դա ենթադրում և ինչ ժամկետներում կավարտվի: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ