Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի. Ջորջ Քենթ (տեսանյութ)

Քաղաքականություն
AMN

Ակնկալում ենք, որ Հայաստանում անցկացվող առաջիկա ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ  Քենթը։ «Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում  նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը»: Ջորջ Քենթը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ եւ շարունակել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:  «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման , նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ: Դիտարկվում է ներդրումներ անել եւ ամերիկյան ընկերությունների փորձը փոխանցել հիդրոէներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության մեջ: Խոշոր ներդրում կա, որն այս պահին քննարկվում է եւ մենք կարեւորում ենք, որպեսզի պայմանագրերի նկատմամբ հարգանքը ապահովվի եւ այն խթան կլինի ներդրողների համար»,-նշեց նա: ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շեշտեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա: «Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», - ասաց Ջորջ Քենթը։