Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանը նրան պատանդ է համարում

Հասարակություն
97c8082d47c9e07db45b10ea1d5629a2

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատարանը եւս երկու ամսով երկարացրել է  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:    «Սա համարում եմ հաշվեհարդար անձի նկատմամբ:  Համարում եմ, որ պատանդի կարգավիճակում են նրան պահում կալանքի տակ: Կոնկրետ իր դրվագով արդարադատություն չի իրականացվում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:  Նախաքննական մարմինը,  փաստաբանի խոսքերով, միջնորդությունը ներկայացնելիս չի հիմնավորել, թե ինչու պետք է  երկարացվի կալանքի  ժամկետը: Մանվել Գրիգորյանը իր գործով դատական նիստին ներկա չի եղել. «Օրվա մեջ մի քանի անգամ նա բժշկական հետազոտության է ենթարկվում եւ նման պայմաններում, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում չէր կարող մասնակցել նիստին»:     Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է ոչ միայն քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, այլ նաեւ նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաբժշկական հետազոտության արդյունքները, ըստ  որի՝  նա տառապում է տասնյակից ավել ծանր հիվանդություններով: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: Նա մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: