Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ոստիկանապետն աղանդավոր է». Լիա Ավետիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
5555555555555555-1

«Հայելի» ակումբի քննարկման թեման նոյեմբերի 15-18 Երևանում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն էր, ավելի ստույգ՝ դրա քննադատությունը: Բանախոսները տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներն էին, ովքեր կարծում են, որ նման ֆորումի անցկացումն անթույլատրելի է։ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը նշեց, որ բնականաբար ոստիկանների պարտականությունն է կարգը պահել,  որ որևէ մեկի քթից արյուն չգա, սակայն հակահարվածը շատ լուրջ է լինելու: Ստեղծվում է կազմկոմիտե, որպեսզի այդ արատավոր երևույթը իր կեղտոտ կոշիկներով չթափանցի մեր ընտանիքներ, մեր երկիր: «Անկեղծ ասած, ես զարմացած եմ, հասարակական այն կազմակերպության վրա, որը իր անունը դրել է «Նոր սերունդ»: Կարծում եմ, որ դա վարկաբեկում և պիտակավորում է  է մեր նոր սերնդին: Ես զարմանում եմ՝ ինչ կապ ունի քրիստոնեությունը այս արատավոր երևույթի հետ: Ես մի անգամ էլ ասել եմ՝ եթե Եվրաինտեգրման ճանապարհին մենք պետք է զրկվենք կամ հրաժարվենք մեր ավանդական արժեքներից, ապա թքած ունենամ նման Եվրաինտեգրման վրա» : ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը կարծում է, որ սա պրովոկացիա է մեր երկրի դեմ, և մենք չպետք է ենթարկվենք այդ պրովոկացիային: «Այդ շեղումը կենդանիների մոտ կազմում է 3 տոկոս, բայց եթե շրջակա միջավայրը կեղտոտված է տոքսիկ նյութերով, ապա հորմոնալ համակարգն ստանալով այդ տոքսիկ նյութերը այն դառնում է միչև 5 տոկոս: Բայց եթե այդ մասին անընդհատ խոսվում է, ապա այդ տոկոսը կարող է հասնել մինչև հիսունի: Եթե քաղաքականությունը գնում է ինքնասպանության, ապա թող իմ ազգը լինի ամենահետամնացը: Դա սրբապղծություն է, և այդ պրովոկացիայի դեմ պետք է պայքարել»: Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն ասաց, որ իրենց հատուկ բուծում են. «Այստեղ միայն քարոզչությունը չէ: Աշխարհը ընկել է բացասական դաշտի մեջ: Մեր երկիրը ուզում են պղծել, որովհետև մենք ենք հանգրվանը: Մեզ պղծելով ուզում են բերել աշխարհի վերջը: Սա պատերազմ է, և մենք պատերազմում դեռևս տանուլ ենք տալիս: Ոստիկանապետը աղանդավոր է, վաղը 5000 ոստիկան նրանց կշրջապատեն, իրենք իրենց անելիքը կանեն, և կմնա փաստը: Պետք է դիմել պատկան մարմիններին»:  «Լույս» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գտնում է, որ սա պետք է արգելել օրենքով, ծեծուջարդով ոչինչ չի փոխվի, դրանով ջուր կլցվի իրենց ջրաղացին: «ԱԺ-ի օրակարգում դեռևս չընդգրկված նախագծերի շարքում  հիմա կա մի նախագիծ, որտեղ արգելվում է միասեռականության քարոզչությունը Հայաստանում»,- ասաց Հայկ Այվազյանը: Նա ասաց նաև, որ Արևմուտքը ցանկանում է իր գերիշխանությունը տարածել եկեղեցու, բանակի և ավանդական ընտանիքների վրա: