Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
44034085_489292794809783_48dd15862170904428544_n

«Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է, նա օգտագործելով ստեղծված քաղաքական վիճակը՝ զոռբայությամբ փորձում է տիրանալ իշխանությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Slaq. am կայքի տնօրեն Մենուա Հարությունյանը: «Եթե լուծարենք խորհրդարանը, ապա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանի զոռբայությունը հասավ նպատակին: Հաջորդ տարի նա չի ունենա այն վարկանիշը, ինչ այսօր եւ դրա համար դեկտեմբերին է գնում արտահերթ ընտրությունների: Եթե ինքը պետք է նոր Սերժ Սարգսյան դառնա , ապա ինքը խաբել է ժողովրդին, որ Նոր Հայաստան է կերտում: Նա փոխում է անունները եւ պահում նույն համակարգը»: «Ընտրությունները պետք է լինեն, որ այդ ջրբաժանը՝ սեւի ու սպիտակի, հստակ լինի»,-  ասում է ԱԱԾ նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Երկիրը բաժանել սեւի եւ սպիտակի առնվազն հանցագործություն է, կամ բռնության կոչերը հակասահմանադրական հանցագործություններ են: Սա նշանակում է, որ մենք հաստատուն քայլերով գնում ենք բռնապետության»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Նիկոլ Փաշինյանը այն ընդդիմադիր ուժն էր, որ  ժամանակին ճանաչեց այս խորհրդարանը: «Այն խորհրդարանը, որ չէր կարելի ճանաչել: Այս պառլամենտից պետք է ազատվել: Այն պառլամենտից, որը Նիկոլի սրտով էր, որպեսզի այդ ջրբաժանը շատ արագ հանգուցալուծվի»: «Հասկանալի ա, որ անփորձ է, լրագրող է, որը եկել է իշխանության, բայց չի կարելի փողոց փակողին վերցնել ու նշանակել մարզպետ: Նա խայտառակ է անում թե իրեն, եւ  թե իրեն նշանակողին»,- հավելում է Գուրգեն Եղիազարյանը: «Չէր կարելի Սերժ Սարգսյանից հետո լինել ավելի վատը: Սերժ Սարգսյանը բոլոր ժամանակների վատ կառավարիչ լինելով, նրա օրոք համացանցում հայհոյանքը տեղ չուներ»: Հոգեբան Սամվել Խուդոյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն է համարում: «Նույնիսկ եթե մայիսին անցկացվեր, տարբերությունը շատ չէր լինի: Այս ժամանակահատվածում ընդդիմադիր ուժ չի հասցնի ձեւավորվել»: