Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ երկրորդ դաշնամուրի բացումը

Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած երկրորդ դաշնամուրը:

Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:

Դաշնամուրները տեղադրվում են ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ։

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն