Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՊՆ Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել

Պաշտոնական
levon-mnacakanyan-600x406

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: