Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Զախարյանը շարունակում է հաղթարշավը Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1boks-1410

Անապայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում կայացան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի 4 բռնցքամարտիկներից այդ արգելքը հաղթահարեց միայն մեկը: Դա 66 կգ քաշային Նարեկ Զախարյանն է, որը 4:1 հաշվով հաղթեց մոլդովացի Վլադիսլավ Գուձին, մտավ կիսաեզրափակիչ եւ նվազագույնը ապահովեց բրոնզե մեդալ: Իսկ ահա 50 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Գոռ Կարապետյանը եւ 63 կգ քաշային Վահագն Մանուկյանը պարտություն կրեցին եւ դուրս մնացին պայքարից: Վաղը կկայանան կիսաեզրափակիչ փուլի մրցամարտերը: Նարեկ Զախարյանը կհանդիպի բուլղարացի Վիլյամ Չոլովի հետ: Աղջիկների մրցաշարում 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը ուժերը կչափի անգլուհի Միգան Բեյնբրիջի հետ: