Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ջիբրալթար՝ 0:1. Սկանդալ` սկանդալի հետեւից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
NZJnRPP3rXY

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի D դիվիզոնի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի ընտրանուն: Մեր հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ կրեց իր պատմության ամենացավալի պարտությունը, քանի որ 0:1 հաշվով զիջեց ֆուտբոլային գաճաճ Ջիբրալթարի ընտրանուն, որը ՖԻՖԱ-ի դասակարգման համաշխարհային ցուցակում այժմ 198-րդ տեղում է գտնվում: Միակ գոլը 50-րդ րոպեին 11մ հարվածով խփեց Ժոզեֆ Չիպոլինան: Այն, թե ինչու մեր ընտրանին մրցակցին զիջեց խաղային բազմաթիվ բաղադրիչներով, աչքի չընկավ, ագրեսիվությամբ, հաղթելու ձգտումով, գիտեն միայն ֆուտբոլիստներն ու հավաքականի մարզիչները: Սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի հավաքականը ներկայումս շատ խորը ճգնաժամ է ապրում, իսկ դա իսկական սկանդալ է հայկական ֆուտբոլում: Հանդիպումը սկանդալային դարձավ նաեւ նրա համար, որ խաղից առաջ Ջիբրալթարի օրհներգի փոխարեն մարզադաշտում հնչել էր … Լիխտենշտայնի օրհներգը: Ինչպես հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնական ներողություն է խնդրել այդ բացթողման համար: Հաջորդ սկանդալը ծագեց խաղից հետո, երբ Ջիբրալթարի ֆուտբոլիստները մոտեցան իրենց ծափահարող հայ երկրպագուներին: Պարզվեց, որ դրանք Red Eagls ֆաների խմբի անդամներ են: Դա դուր չի եկել FAF ֆաների խմբի անդամներին, որի պատճառով մի քանի րոպե շարունակ կողմերը Արեւելյան տրիբունայում փորձում էին պարզել հարաբերությունները: Ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների միջամտությունից հետո հաջողվեց տարանջատել կռվող կողմերին: Իրավապահներն առավել ագրեսիվ տրամադրված ֆանատներին երկար ժամանակ թույլ չէին տալիս հեռանալ տրիբունայից: Հետո նրանք ոստիկանների ուղեկցությամբ լքեցին մարզադաշտի տարածքը: Իսկ Red Eagls-ի ֆաներն այնքան էին զայրացել, որ խաղից հետո շրջապատել էին Հայաստանի հավաքականի ավտոբուսը եւ ցանկանում էին տեղում հանդիպել ֆուտբոլիստների հետ և խոսել ստեղծված իրավիճակի մասին: Ինչեւէ, Հայաստան – Ջիբրալթար հանդիպումը տհաճ հետք թողեց շատերի մոտ՝ ինչպես խաղի որակով, այնպես էլ մարզադաշտում տիրող մթնոլորտով: Նշենք, որ երեք օր հետո մեր հավաքականն արդեն 4-րդ տուրում Երեւանում հանդիպելու է Մակեդոնիայի ընտրանու հետ: Արդյոք մեզ նոր սկանդալներ է սպասվում այդ խաղում, ցույց կտա ժամանակը: https://youtu.be/NLhLwLzGOpg