Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայնակ գայլն» այսօր կամփոփվի Եռաբլուրում. փողոցներ են փակվելու (տեսանյութ)

Հասարակություն
arayik-xandoyan2_1

«Ի գիտություն մեր ժողովրդին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) հոկտեմբերի 13-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգիստի կազմակերպման մասին. Որպես Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անդամ՝ երեկ, հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ից սկսած փորձել եմ կապ հաստատել ՀՀ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի հետ, խնդրելու ժամանակավորապես, ժամը 17:30-ից մինչև ժամը 22:30-ը, սահմանափակել կամ փակել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող Պարոնյան փողոցի մի հատվածը: Քանի որ հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ հոգեհանգիստն սկսելուց առաջ փողոցի նշված հատվածում տրանսպարտային միջոցների մեծաքանակ լինելու պատճառով առաջացել էր խցանում, մոտեցել եմ ՀՀ Վարչապետի նստավայրի մոտ հերթապահող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և բանավոր փոխանցել Հանձնաժողովի խնդրանքը: Զանգահարել եմ ոստիկանի տրամադրած ոստիկանության հեռախոսահամարով, ներկայացրել իրավիճակը և մեր խնդրանքը: Ի պատասխան հայտնել են, որ կքննարկեն՝ ճանապարհի այդ հատվածը փակելու կամ երթևեկությունը կարգավորելու հարցը: Առաջացած դժվարությունների համար հայցում ենք երևանցիների ներողամտությունը: Տեղեկացնում ենք, որ այսօր, ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Կարգի արարողություն, որի ընթացքում երկկողմանի փակ կլինի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկից մինչև Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկը, իսկ ժամը 14:00-ից հուղարկավորության թափորը Սուրբ Հովհաննես եկեղեցուց կշարժվի Եռաբլուր, և այդ ընթացքում միակողմանի կփակվեն Պարոնյան-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ-Իսակով փողոցները»,-իր ֆբ-յան էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: