Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի ֆուտբոլիստը կանխագուշակել է Հայաստան – Ջիբրալթար խաղի ելքը

Սպորտ
a1armenia-gobralta8-1310.

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ, ռուսաստանցի Եվգենի Լովչևը, որը կանխագուշակությունների անում տեղի բուքմեյքերական գործակալությունների համար, ահա այսպես է գնահատել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան – Ջիբրալթար խաղի մասնակիցների հնարավորությունները:   «Վերջին ժամանակներում հայկական ֆուտբոլն առաջընթաց չի արձանագրում: Միակ դրականն այն , որ «Փյունիկը», որը վերջերս գլխավորել է իմ ընկերը, հաջողությամբ հանդես եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Բայց Հայաստանի հավաքականը եթե Ջիբրալթարի ընտրանուն չհաղթի, ապա ուրշ էլ որ թիմի հետ խաղում պետք է ուրախացնի իր երկրպագուներին: Հետեւաբար, ես իմ նախապատվությունը միանշանակ տալիս եմ դաշտի տերերի թիմին», - ասել է Եվգենի Լովչեւը:   Հավելենք, որ բուքմեյքերները Հայաստան – Ջիբրալթար խաղում բացահայտ ֆավորիտ են համարում մեր հավաքականին, որի հաղթանակը գնահատել են 1,083 գործակցով: Հաղթելու նման բարձր հնարավորություն բուքմեյքերների կողմից չի ստացել ոչ մի ուրիշ հավաքական:   Հավելենք, որ Հայաստան – Ջիբրալթար հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի Հանրապետական մարզադաշտում, ժամը 20:00-ին: