Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի մասնակից օտարերկրյա լրագրողները Հայաստանի մասին

Քաղաքականություն
7-1

Թիանա Նարինդղ. Մադագասկար Հայաստանի մասին գիտեի միայն, որ նման երկիր կա: Ինձ համար անակնկալ էր, որ Հայաստանն այսպիսի մեծ երկիր է: Անակնկալ էր տեսնել նման ճարտարապետական  բազմազանություն, հնի և նորի համադրություն: Իսկ ամենամեծ տպավորությունը՝ Արարատ լեռն է: Նումա Լովլի Սթենլի. Ֆրանսիական Կարիբներ Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության ներկայացուցիչ Շատ լավ էր կազմակերպված: Միակ խնդիրն այն է, որ հատկապես հայ լրագրողները ավելի  շատ անգլերեն են խոսում: Կցանկանայի, որ ֆրանսերեն լեզվին տիրապետեին, քանի որ հեշտ կլիներ շփվել միմյանց հետ, կարծիքներ փոխանակել: Ինձ տպավորեցին Ծիծեռնակաբերդը, Կասկադը և Օպերայի շենքը: Եթե մեկ բառով  բնութագրելու լինեմ Հայաստանը, դա կլինի գեղեցկություն բառը: Մանա Համան. Կամերուն Հայաստանի մասին շատ բան գիտեմ: Ձեր երկրի պատմությունը լավ գիտեմ։ Անգամ խորհրդային տարիների Հայաստանի մասին շատ բան գիտեմ: Շատ եմ կարդացել հատկապես Ցեղասպանության մասին: Իմ մեծ ցանկությունն է «Մատենադարան» այցելել: Շարլ Ազնավուրն իմ կուռքն է և Հայաստանը մեկ բառով ինձ համար՝ Ազնավուրն է: Ֆարհատ Սամիր. Լիբանան Սա իմ առաջին այցը չէ: Վերջին անգամ Հայաստանում էի յոթ տարի առաջ:  Ամեն անգամ արձանագրում եմ դրական փոփոխություններ, հատկապես սպասարկման ոլորտում: Ափսոսում եմ, որ ֆրանսերենը ձեր երկրում մեծ տարածում չունի, զարգացած չէ: Զբոսաշրջիկի համար սա խնդիր է: Մարդկանց հետ շփվելու խնդիր է առաջանում: Սակայն ասեմ, որ այս բացը ինչ-որ չափով լրացնում են բարեհամբույր ժպիտները և օգնելու պատրաստակամությունը: Ալեքսանդր Ռոբիլար. Քվեբեկ  Երկրի պատմությունը լավ գիտեմ, սակայն առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ համար կարևոր էր այցելել Ծիծեռնակաբերդ: Զուգահեռ եմ անցկացնում Քվեբեկի և Հայաստանի պատմության միջև և շատ ընդհանրություններ եմ գտնում։ Բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել երկուսն էլ և կարողացել են պահպանել ինքնությունը: Այն էլ ասեմ, որ հայերը հյուրընկալ են և կարողանում են լավ ընդունելություն կազմակերպել: