Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաշմետը ելույթ կունենա Երեւանում

Մշակույթ
bashmet

«Երևանյան Հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով՝ Յուրի Բաշմետը հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Յուրի Բաշմետին և Գրեմմիակիր Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախմբի համերգին հայ երաժշտասեր  հանրությունը սպասել է հինգ տարի: Երևանյան համերգին կհնչեն Սվիրիդով Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի  24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար 2018) /Հայաստանյան պրեմիերա/, Չայկովսկու Նոկտյուրնը և Սերենադը: