Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Թունիսում

Հասարակություն
ggggggggggg

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը ելույթը սկսեց երախտագիտության խոսքով ուղղված Էմմանուել Մակրոնին: «Ցանկանում եմ կրկին իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Մակրոնին Շառլ Ազնավուրի պատվին  ազգային  հարգանքի տուրք մատուցելու արարողությանը՝  Հայաստանին մասնակից դարձնելու համար»: Անդրադառնալով գագաթնաժողովին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ուրախ է Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» թեմայի շուրջ ունեցած մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար: «Մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար: Այդ ճանապարհային քարտեզը վերահաստատում է ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը և կայուն հանձնառությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարությանը»: Ֆրանկոֆոնիայի հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովը անցկացվելու է Թունիսում: Թունիսի հանրապետության արտգործնախարար Խեմայիս Ջհինավին  նախ շնորհակալություն  հայտնեց Հայաստանին  ընդունելության  համար և ֆրանկոֆոն անդամ պետություններին 2020թ.  հրավիրեց  Թունիս: «Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր եղբայրներին և բարեկամներին՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամներին: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքներ' այդ գագաթնաժողովը կարևոր պահ դարձնելու համար»: