Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հրաժարականը ամենաարդյունավետ տարբերակն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար բոլոր տարբերակներից ամենաարդյունավետն է:  Ես հիմա էլ եմ համարում, սկզբից էլ էի համարում՝ մայիս ամսին դեռ, եւ նույնիսկ օգոստոսի 17-ից հետո, երբ Նիկոլն ասաց, թե կարող է լինել Հանրաքվեի տարբերակը՝ մտահոգություն հայտնելով, որ հրաժարականի դեպքում ինչ-ինչ ուժեր կարող են թեկնածու առաջ քաշել, էն ժամանակ էլ մտածում էի, որ երեւի թե ամենաարդյունավետը հրաժարականով եւ երկու անգամ վարչապետ չընտրելով ԱԺ  կազմի լուծարմանը եւ նոր ընտրությունների անցկացման սխեման էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու չառաջադրվելու խոստումը:  Սակայն մտավախություն չունի, որ այս անգամ ԱԺ մյուս քաղաքական ուժերը թեկնածու կառաջադրեն. «Կարծում եմ, որ չեն առաջադրի մյուս քաղաքական ուժերը կամ խմբակցություններից եղած որեւէ  ուժ որեւէ անհատ առաջադրել թեկնածու, քաղաքական իրադրությունը եւ հանրային ճնշումը իրենց թույլ չի տալիս: Հանրությունը հավաքվել ասում  է՝ այն ընկեր տուն գնա: Բայց իրենք հակաճառում են, ասում են՝ դուք մեծամասնություն չեք: Կներեք, ձեր քսան հոգուն չտեսանք փողոցում, տասին էլ չտեսանք, որ հոդաբաշխ միտք արտահայտեր, որ հասկանանք, թե դուք ինչ գաղափարների տեր եք: Ախպեր, գնացեք տուն, գնացեք նստեք ու ծանուցագրի սպասեք: ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի կեսերին անցկացնելու ցանկությունը որեւէ կապ չունի Նոր տարին բարձր տրամադրությամբ դիմավորելու հետ: Լեւոն Բարսեղյանը այլ հիմնավորում ունի: «Բանն այն է, որ այն հանձնաժողովը, որը ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրամանով: Այդ հանձնաժողովը մշակել էր եւ ավարտին էր հասցրել փաթեթը եւ մի քանի անգամ հայտարարվեց, որ մինչեւ հոկտեմբերի վերջ այդ փաթեթն ընդունված լինի արդեն, իսկ սա նշանակում էր, որ դրանից հետո կարծես թե որեւէ խոչընդոտ չկար արտահերթ ընտրությունների անցկացման: Եւ մոտավոր հաշվարկներով գալիս հասնում էր նոյեմբերի վերջ դեկտեմբերի կես»:  Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ երկրում արմատական փոփոխություններ կլինեն խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո: