Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա բացառիկ ճամփորդություն էր. Բրիջիթ Մակրոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
5-4

Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի խոսքով, իր համար ամենակարևորը Ֆրանսիային ծառայելն է և Ֆրանսիայի պատիվը բարձր պահելը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին բացառիկ ընդունելության համար և խոստացավ կրկին այցելել: «Սա բացառիկ ճամփորդություն է, որի մասին երկար կհիշենք և դժվար ենք հեռանում», - ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պետությունների ղեկավարների տիկնայք այսօր այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Կասկադի ֆոնին լուսանկարվելուց հետո առաջին տիկնայք ճաշեցին «Շառլ» ռեստորանում, որից հետո այցելեցին Ֆրանկոֆոնիայի ավան: «Ես հրավիրել եմ բոլոր տիկնանց կրկին այցելել Հայաստան, նրանք էլ սիրով համաձայնել են, քանի որ ինչ խոսք երկրին ծանոթանալու համար երկար ժամանակ է պետք: Բոլորն էլ զբաղված մարդիկ են, սակայն եթե հաջողվի, խոստացել են վերադառնալ: Նրանք էլ ինձ են հրավիրել»,-ասաց լրագրողներին Հայաստանի վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը: Տիկին Հակոբյանի խոսքով նա լավ է զգում, որ ամեն ինչ պատշաճ մակարդակով կազմակերպվեց և որ մեր երկիրը սիրելի է դառնում նրանց համար: Նրանք լավ ժամանակ անցկացրեցին և տպավորված են ամեն ինչից խոհանոցից, թանգարաններից, համերգից ու քաղաքից: