Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք քայլող լեգենդ եք. Վարչապետը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Պաշտոնական
8f52cb9bf1e25d0d5a59f29febd1beea

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի  ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ,

         Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։ Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։