
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Այս մասին հայտարարվեց Գագաթնաժողովի փակման նստաշրջանում:
Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին երկու թեկնածու՝ Մուշիկիվաբոն և արդեն նախկին քարտուղար Միկաել ժանը։