Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենչուրային քննարկումներ Պոլիտեխնիկում

Հասարակություն
111111110000000000

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հոկտեմբերի 10-ին կայացավ HIVE Ventures-ի համահիմնադիր Նիանա Աչաջյանի` «Վենչուրային կապիտալ՝ կուլիսների հետևում» սեմինարը, որին մասնակցեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ուսանողներ, երիտասարդներ, ստարտափների հիմնադիրներ, դասախոսներ և հյուրեր: Սեմինարում Ն.Աչաջյանը մասնակիցներին ներկայացրեց բարձր մակարդակի վենչուրային ընկերությունների հետ հանդիպումների, ստարտափ նախագծերի ներկայացման առանձնահատկությունների, ինչպես նաև կայացվելիք ներդրումային որոշումների նպատակները: «Հաճախ Startup-ները ձախողում են ոչ թե այն պատճառով, որ գաղափարը լավը չէ, այլ ներկայացման մոտեցումն և ուղիներն են սխալ ընտրված: Առաջին լուրջ քայլը պետք է լինի բիզնեսի նախապատրաստումը ներդրումներին, կազմել բիզնես պլան, ցույց տալ ներդրումների օգտագործման ժամանակացույցը և սպասվելիք արդյունքները, մի խոսքով այն ամենը, ինչի համար ներդրողը պետք է գումար տրամադրի: Պետք է խոսել նաև Startup-ի նախագծի և թիմի առավելության մասին: Եթե ներդրողը համոզվի, ապա ամեն ինչ կհաջողվի»,- ասաց Ն.Աչաջյանը: Նինա Աչաջյանի խոսքով՝ վերջին շրջանում հայաստանյան Startup էկոհամակարգն աննախադեպ աճ է արձանագրել և դա մեծապես կապված է Startup նախագծերը վենչուրային կազմակերպություններին գրագետ ներկայացման հետ: Սեմինարի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին խոսնակին բացառիկ սեմինարի համար: Սեմինարը կազմակերպվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ: Նիանա Աչաջյանը մասնագիտանում  է SaaS (ծրագրային ապահովումը որպես ծառայություն) ձեռնարկության և թվային առողջապահության մեջ վենչուրային և զարգացումային ներդրումների ոլորտում: Նա հիմնականում կենտրոնացած է SaaS լուծումների վրա, որոնք եկել են փոխարինելու գրիչի և թղթի կիրառումը: Նինան միացել է թիմին Cota Capital- ից, որտեղ նա ներդրումներ է կատարել «Cover», «TubiTV», «Blueprint Genetics» և «Mission Bio» ընկերություններում: Ավելի վաղ, Google's AdSense թիմում աշխատել է որպես ֆինանսական պլանավորման և վերլուծության մասնագետ՝ ղեկավարելով Amazon, IAC, և eBay ընկերությունների մասին բազմամիլիարդ դոլար արժեք ունեցող բիզնես գիրք: Նինան իր կարիերան սկսել է Citigroup- ում, որպես բարձր եկամտաբեր պարտատոմսերի վաճառող: Նա հանդիսանում է HIVE Ventures-ի հիմնադիր, որն առավել  կենտրոնացած է եղել հայ ձեռնարկատերերի վրա: Նինա Աչաջյանն ավարտել է Հարվարդի համալսարանը` ստանալով «Բիզնես կառավարում կառավարության մեջ» բակալավրի աստիճան, արժանացել է  Michael C. Rockefeller կրթաթոշակի: