Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադեկվատները» պարզաբանումներ են ներկայացնում

Հասարակություն
99999999999999

Երեկ Մարալիկում միջադեպ է տեղի ունեցել մի խումբ անձանց և «Ադեկվադ» առցանց հաղորդման ստեղծագործական կազմի միջև: Միջադեպի ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք: Այսօր հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանն ասուլիսով ներկայացրին միջադեպի մանրամասները: Մալյանի խոսքով ՝ հանդիպման ժամանակ մի քանի հոգի մոտեցել են իրենց և պահանջել ջնջել նկարահանածը, եթե կամենում են Մարալիկից ողջ դուրս գալ: Ւրենք պատասխանել են, որ չեն ջնջի։ Դրանից հետո իրենց մոտեցել են մոտ քսան հոգի և փորձել հաշվեհարդար տեսնել: Նրա խոսքով այս ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, հայոյանքներ և այլն: Հարությունն Ուռուցյանն էլ հարվածելով տեսախցիկը գցել է ներքև և վնասել գույքը: Նարեկ Մալյանը նշեց, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից, որի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նրանք այս միջադեպը անվանում են «փաշիզմ»: Մալյանի կարծիքով՝ միջադեպը կազմակերպած մարդիկ որևէ կապ չունեն մարալիկցիների հետ, քանի որ վերջիններս ադեկվատ մարդիկ են: «Մարալիկի ժողովուրդը շատ ադեկվատ է:Մենք նրանց հետ նարդի ենք խաղացել, խոսել Գորբաչովից մինչև Փաշինյանի օրերը»: Մալյանն անրադարձավ նաև Դավիթ Սանասարյանի՝ Մարալիկ այցին: «Դավիթ Սանասարյանի այցն էլ փաստում է այն մասին, որ սա կազմակերպված է նրանց կողմից: Դա պարզապես սատարման ակցիա է: Նա այնտեղ չի գանցել՝ դեպքի մանրամասները ճշտելու համար»: Այն հարցին, թե ըստ իրենց  ինչու է իշխանությունը փորձել խոչընդոտել նրանց աշխատանքը՝ Արթուր Դանիելյանը պատասխանեց, որ իրենց փորձում եմ լռեցնել, քանի որ իրենք իշխանության հիմնական քննադատն են: Նշենք, որ միջադեպի հետ կապված տեղեկություն է տարածել նաև Ոստիկանությունը։