Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առայժմ մեդալ չունի պատանեկան Օլիմպիական խաղերում

Սպորտ
sport-olimpiada-11.10.

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվականը բաժինը, ազատ լողաոճում, 50 մետր մրցատարածությունում եզրափակիչ մտած Հայաստանի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 վրկ արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում ցույց է տվել 7-րդ արդյունքը եւ մտել է եզրափակիչ: Նա հանդես կգա նաեւ տարբեր առարկաներով` օղակով եւ գնդակով վարժությունների եզրափակիչներում: Այդ մրցումները կկայանան հոկտեմբերի 16-ին: Մեր թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ) առաջին մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին եւ դուրս մնացել պայքարից: Այսօր մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ):