Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոնակոյի արքայազնությունը իր չափով խթանում է մարդասիրությունն ու խաղաղությունը». Առավոտ

Քաղաքականություն
monako

Արքայազն Ալբերտ 2-րդը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին՝ բարձր մակարդակի հյուրասիրության համար: Նա ասաց, որ ուրախ են՝ մասն են կազմում այս արժեհամակարգի, որը կապում է իրենց՝ Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար՝ ինչպիսիք են ահաբեկչությունը, մարդկանց տեղաշարժերը. «Ընդհանուր առմամբ այս թեման մաս է կազմում միջկառավարական եւ համամարդկային տիրույթում: Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում եւ այս արժեքներով առաջ շարժվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը առավել իմաստավորվում է: Մենք պարտավորվել ենք այս արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում մեր կազմակերպության: Հատկապես տղամարդ եւ կին իրավահավասարության տիրույթներում եւ ծայրահեղականության կանխարգելման տիրույթներում Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ անելիքներ: Այն երկրների քանակը, որոնք ցանկանում են միանալ մեզ, ցույց է տալիս մեր կազմակերպության հաջողությունը: Մեր կազմակերպությունը, կրելով մարդասիրության եւ խաղաղության արժեքներ, Մոնակոյի արքայազնությունը իր չափով խթանում է այս բոլոր արժեքների զարգացմանը եւ այս ամենի տարածմանը ինտերնետային տիրույթում: Մենք նաեւ չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրագույն աղքատության տարածումը: Այս առումով ընդգծեմ կրթության կարեւորությունը»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով