Ադրբեջանն ISIS-ի ոճով Արցախը դասել է «գորշ գոտիների» շարքում. Էդ. Մարուքյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնի Մարուքյանի ելույթը ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին այս արտառոց աշխատանքի համար, այն ինչ նրանք արել են իրապես աննախադեպ է։ Ինձ համար հարց է առաջանում, թե արդյո՞ք Ադրբեջանի պատվիրակ պարոն Մոլազադեն խոսում է Պահպանողական խմբակցության կողմից, քանի որ նա ներկայացնում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։ Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Պահպանողական խմբակցությունը կողմ կքվեարկի այս բանաձևին։ Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձևին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, ISIS-ի (Իսլամական պետության) ոճով գլխատելով զինվորներին և հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»... մարդիկ հավասար են և պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են և մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։