Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ZAZ-ի փորձը Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
zaz

Հանրապետության հրապարակում  երգում էր  Զազը/ ZАZ/ , հենց  այն ֆրանսիացի երգչուհին, որը  կարողանում է համադրել ջազը   սոուլ և ակուստիկ ժանրերի հետ: Զազը երգչուհու կեղծանունն է. շատ քչերն են հիշում , որ նրա իրական անունը Իզաբել Ժեֆռուան է։ Զազը  գիշերն է ժամանել Հայաստան  եւ  ելույթ  պետք է ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում   նախատեսված երեկոյան համերգին։ Կեսօրին Հանրապետության հրապարակը բազմամարդ չէր։ Բայց երբ նա սկսեց  փորձ անել, անցորդների մեծ մասը կանգ առավ՝ նրան լսելու։  Զազն ընդամենը մի քանի երգ կատարեց՝  այդպես էլ չբացահայտելով՝ ինչ երգեր են լինելու երեկոյան համերգի իր երգացանկում։ Երբ փորձից հետո Զազը   վերադառնում էր հյուրանոց, «Ա1+»-ը փորձեց մի քանի հարց տալ երգչուհուն։  Վերջինս ասաց,որ հարցազրույց չի տալիս, բայց սիրով ինքնագիր տվեց։ Նրան ուղեկցողներից մեկը  տեղեկացրեց, որ լրագրողների հետ հանդիպում նախատեսված չէ այս այցի ընթացքում։ Մեր տվյալներով՝  «Պեռնո Ռիկար Հայաստան»  ընկերությունը այս  օրերին նախատեսել էր փակ համերգ կազմակերպել, որին պետք  է մասնակցեին նաեւ   Շառլ Ազնավուրը եւ Զազը, բայց այն չեղարկվեց շանսոնյեի մահվանից հետո։