
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ բոլոր ուժերին ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բացի ՀՀԿ. ՀՅԴ-ից.
«Բայց նրանք դիմադրելու համար ռեսուրս չունեն և կարող ենք 100 տոկոսով ասել, որ դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
ՀՀ վարչապետին կից ընտրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանն էլ նշում է, որ դժվար է ասել՝ հնարավոր կլինի մինչ դեկտեմբեր փոխել ընտրական օրենսգիրքը թե ոչ.
«Դա կախված է խորհրդարանական ուժերի շահագրգռվածությունից»,- ասում է նա։
Նրա խոսքով, հանրային քննարկման դրված նախագիծը շատ լավ է մշակված, չնայած ժամանակի սղությանը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, թե սարսափելի չի լինի, եթե ընտրություններն անցկացվեն գործող օրենսգրքով.
«Եթե ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք լինի, լավ ընտրություններ կլինեն»։
Ըստ Արմեն Բաղդասարյանի, նոր խորհրդարանում կլինեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և «Լույսը»-ը.
«Հնարավոր է անցնեն նաև լիբերալ նոր ուժերը, քիչ հավանական եմ համարում, որ կանցնեն ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն»։