Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի վերջին մասը նվիրված է Շառլ Ազնավուրին

Հասարակություն
SHARL

«Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգը բաղկացած է լինելու 3 մասից, որի ավարտական մասը նվիրված էր լինելու հենց Շառլ Ազնավուրին՝ իր անմիջական մասնակցությամբ։ Այսօր սակայն այն կնվիրվի  մեծն շանսոնյեի հիշատակին։ Համերգին երգելու է Անջելիկ Կիջոն, ով համարվում է Աֆրիկյան մայրցամաքի Սելին Դիոնը, ինչպես նաև  Զազը։ Ի դեպ Զազն արդեն Երևանում է, երեկ է ժամանել։ Համերգը բաց է լինելու բոլորի համար։