Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
agn-3

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Թրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին: Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։ Թրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։