Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխության շունչը հասցնելու եմ Վայոց Ձոր. նորանշանակ մարզպետ (տեսանյութ)

Մարզեր Հասարակություն
vayoc-dzor

«Վայոց  Ձորի բնակիչները դժգոհ էին, որ  նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը հեղափոխությունը չէր հասցրել մարզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը: «Ես չեմ ճանաչում նախկին մարզպետին, բայց չեմ կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում: Ինչ-որ առերևույթ բան չենք տեսել նրա աշխատանքից: Հեղափոխությունն արդեն մարզ կհասնի միայն վերաբերմունքի փոփոխությունից, որովհետև ես չեմ պատրաստվում բնակիչներից մեկ քայլ վերև կանգնել, բոլորի հետ հավասար եմ»,- նշեց  նա: Տրդատ Սարգսյանն  առանց երկար մտածելու,  միանգամից է ընդունել  մարզպետ նշանակվելու առաջարկը: «Ես  առաջարկ ստացա մարզպետ նշանակվելու, որպեսզի հեղափոխության շունչն  ու հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»: