Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աարոն Կոպլենդի գործերի հայաստանյան պրեմիերաներ

Մշակույթ
1-9

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ի համերգին ներկայացրեց կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչում էին առաջին անգամ: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչված կլարնետահարԳերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանիղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրեց Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը և Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) , ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի Դուետ- կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի և լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին»  ստեղծագործությունները:

Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան նաև Շմավոն Գրիգորյանը(ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ):

Գերվասիո Տարագոնա Վալին առանձնահատուկ շեշտում է՝ հայ ունկնդիրը բացառիկ ջերմ է: Փաստի վկայությունն այն է, որ նրան համերգի ավարտին առանց «բիս»-ի բաց չթողեցին: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ: Հիանալի հանդիսատես ունեք»,-նշում է երաժիշտը:

Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիո Տարագոնա Վալին առաջինանգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետկատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատարելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատարնվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգայինփառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհիճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների: