Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը նոր ֆուտբոլիստ է հրավիրել Հայաստանի հավաքական

Սպորտ
a1hajastan-9.10.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի հոկտեմբերի 13-ին եւ 16-ին կայանալիք Ջիբրալթարի եւ ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են եւ այսօր մասնակցել են առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել թիմ հրավիրել նաեւ «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին: Այդպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն ոչ թե 25, այլ 26 ֆուտբոլիստ: