Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենահայկական բառը «մերսին» է

Քաղաքականություն
afisha

Մադագասկարն ու Հայաստանը իրար շատ են նման բնությամբ ու կլիմայով, Երևանն էլ շատ մաքուր քաղաք է, մարդիկ հյուրընկալ են ու շատ հյուրասեր, և չնայած հայկական կերակրատեսակները շատ անսովոր են, բայց և շատ համեղ են, հայերը սուրճ շատ են սիրում, «մերսին» էլ ամենահայկական բառն է: Այսպիսին են տեսնում հայերին ու Երևանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերը: Բուրկինա Ֆասոյից ու Տոգոյից մինչև Քվեբեկ ու Արաբական Միացյալ Էմիրություններ: Ավանի տաղավարներում տեղակայված յուրաքանչյուր երկիր իր մշակույթն է ներկայացնում արհեստագործական իրեր, հուշանվերներ, արվեստի գործեր, ազգային խոհանոց, նորարարական տեխնիկա, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցանում՝ թատերարվեստի օգնությամբ, գործատուների կազմակերպություններ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովները հյուրընկալող երկրները վերջին տարիներին կազմակերպում են Ֆրանկոֆոնիայի ավաններ: Նպատակը՝ մշակութային բազմազանությունը ներկայացնելն է: Հայաստանն առաջարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն անցկացնել «Ազատ միասին» կարգախոսով: