Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետևել է հոկտեմբերի 2-ի իրադարձություններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
20185551009_f174458

«Ուրախ ենք, որ ամեն ինչ խաղաղ ավարտվեց։Հայաստանի բոլոր գործընկերները ցանկանում են, որ ձեր ընտրությունները լինեն ազատ և արդար, լինի վստահություն և որ բոլոր ուժերը պատրաստվելու հնարավորություն կունենան»։ Լրագրողները դեսպանից հետաքրքրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ ուղերձին, որտեղ Դոնալդ Թրամփը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավոևմանն էր անդրադարձել. « Երկու երկրներում էլ տեսնում ենք քաղաքական զարգացումներ, ԱՄՆ նախագահի ուղերձի խոսքերը կարծես վերաբերում են նրան, որ այս երկրներում նոր լիցքեր կան, որոնք կարող են օգնել լուծել հակամարտությունը»։ Դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի գիրքը. « Վարչապետն ինձ հիշեցնում է Ադամսին, որը դարձավ մեր երկրորդ նախագահը, Ադամսը առաջնորդում էր նրանց ովքեր ցանկանում էին ժողովրդավարություն տեսնել։  Ես մակագրելով մեջբերել եմ Ադամսի խոսքերը, որտեղ նշվում է՝ հեղափոխությունը չի եղել փողոցներում, այլ մարդկանց մտածելակերպում։ Այս ուղերձը շատ արդիական է, ցանկանում եմ, որ վարչապետը մտածի Ադամսի մասին»։