Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտադիր կամավորության սկզբունքով ԱԺ-ն պետք է լուծարվի. Արայիկ Պապիկյան

Հասարակություն
yyyyyy

Իրավաբան Արայիկ Պապիկյանի համոզմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքում ընդունված փոփոխությունները ուժի մեջ չեն մտնի. «Ժողովուրդը չի թողնի, այդ նախագծի ընդունումն այս խորհրդարանի վերջին ճիգն էր»։ Ըստ նրա՝ ԱԺ-ն լուծարելու համար քաղաքական լուծում պետք է տրվի. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է»։ Նրա խոսքով ԱԺ-ն պետք է գնա ինքնալուծարման. «Կամավոր պարտադիր պայմանով՝ ժողովրդի պահանջով»։ Որպես օրինակ իրավաբանը բերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Նա էլ չէր ցանկանում կամովին հեռանալ, սակայն ժողովդրի պարտադրանք կար»։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ ընդունված նախագծի նպատակն այն էր, որ վարչապետը բանակցի իրենց հետ. «Որ ինչ-որ ժամանակ շահեն, հաջորդ խորհրդարանում տեղ ունենան, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին»։ Նրա խոսքով կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու ժամանակ ունենա։ Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու կառաջադրեն. «Ճիշտ կլինի ստորագրել հուշագիր, որ ուժերը թեկնածու չեն առաջադրի, եթե մեկը հրաժարվի՝ հասարակությունից հարված կստանա»։