Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» եւ բարձրացավ 3-րդ տեղ

Սպորտ
a1alashkert

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ հանդիպեցին 3-4-րդ տեղերը զբաղեցնող Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ եւ ավարտվեց նրանց հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը: «Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Իսկ ահա մեկ միավոր քիչ ունեցող «Փյունիկը» նահանջեց 4-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը 20-ական միավորով գլխավորում են «Բանանցն» ու «Լոռի ՖԱ»-ն: Այժմ առաջնությունում կհայտարավի երկշաբաթյա ընդմիջում, քանի որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին եւ 16-ին հերթական խաղերն է անցկացնելու Ազգերի լիգայում: