Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային պար»-ը վերադարձավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ardzan

«Լեռնային  պարը»  քանդակը  վերադարձավ «Դվին» հյուրանոցի բակ: Քանդակագործ Տիգրան Արզումանյանն  արձանախումբը  ստեղծել է 1973 թ-ին, իսկ 1984 թ.-ին այն տեղադրվել է Դվին հյուրանոցի տարածքում: Երբ հյուրանոցը աստիճանաբար դադարեց գործել, արձանախումբը ոչ միայն մոռացության մատնվեց, այլ նաեւ կողոպտվեց:   Քանդակը տեղափոխվեց Գեղարվեստի կոմբինատի տարածք, որտեղ էլ Տիգրան Արզումանյանը սկսեց վերականգնել արձանախմբի նախկին տեսքը: Արձանախմբի վերականգնումը Տիգրան Արզումանյանն ավարտեց 2015թ-ի դեկտեմբերին եւ միայն այսօր արվեստի գործը տեղ գտավ նախկին տարածքում: