Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներում է լինելու (տեսանյութ)

Պաշտոնական
karavar

Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որոնցից 22-ը չզեկուցվող է: Հարցերի ցանկում ներառված են Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետներին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագծերը: Նշենք, որ նրանք ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներ են:  Այսօր դռնփակ կքննարկվի համաներման մասին օրենքի նախագիծը որը օրենք կդառնա միայն ԱԺ քվեարկությունից հետո։ Նաեւ կորոշվի վաղը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերից երկու օրը հայտարարելու ոչ աշխատանքային։ Վարչապետի խոսքով, ոստիկանության աշխատանքն այդ օրերին ծանրաբեռնված ռեժիմով է լինելու և լավ կլինի երկու օր ոչ աշխատանքային համարել։ «Ես այսօր ուզում եմ մեր նախկին գործընկերներին, նախկին նախարարներին  շնորհակալություն հայտնել համագործակցության համար, բոլորը գիտեն, թե ինչ  իրավիճակում կայացվեց այդ որոշումը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։  Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԲՀԿ- ական եւ ՀՅԴ-ական մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը, որն ընդունվեց միաձայն։ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցելու է քառասունից ավել երկրների ներկայացուցիչներ եւ վերջիններիս անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու ճանապարհներ փակել։ Իր ելույթում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.« Դրա համար առաջարկվում է  Հոկտեմբերի 11-12 աշխատանքային օրերը տեղափոխելու մասին օրենքի նախագիծն ուղարկել ԱԺ»,-ասաց Ավինյանը։