Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում հիմնանորոգված դպրոց է վերաբացվել

Մարզեր Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Ջերալդ Թրփանջյանին դպրոցի կապիտալ վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու եւ իրականացնելու համար: Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը եւ դրանց շարունակական արդիականացումը՝ դա համարելով կրթության մակարդակի բարձրացման հիմնական գրավականներից: