Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էյֆորիան պետք է մարի, որ մարդիկ գիտակցաբար գնան ընտրությունների․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram

Քաղաքական ուժերն այս պահին նախապատրաստման փուլում են, պետք է դիսկուրս կազմակերպել հասկանալու համար, թե ինչպիսի խորհրդարան ենք ուզում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Երեւանի ավագանու ընտրությունները  ցույց տվեցին, որ քաղաքական ուժերը չունեն լուրջ ծրագիր եւ էմոցիոնալ ֆոնի վրա են կազմակերպում իրենք քարոզարշավը։ Մեզ անհրաժեշտ է ունենալ ընդդիմադիր կորիզ»։ Ըստ Արամ Սարգսյանի, ծայրահեղականությունը պետք է բացառվի մեզանում, պետք է ժողովրդին տալ հնարավորություն քվեարկելու ծրագրի օգտին։ Երկու ամսում նոր ուժեր դժվար ի  հայտ գան, ասում է Արամ Սարգսյանը։ «Տարեվերջին պետք է ամփոփել տարին, նաեւ տնտեսական առումով, դա լավ ժամանակահատված չէ ընտրությունների համար։ Էյֆորիան պետք է մարի , որ մարդիկ գիտակցաբար գնան ընտրությունների։ Դա առաջինը ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին»։ ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Արամ Սարգսյանին դուր է եկել։ «Շեշտադրումները շատ ճիշտ էին։ Բայց Նախիջեւանի վիճակը մեզ ստիպում է, որ մենք պետք է միշտ զգոն լինենք»։