Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ» փառատոնը

Մարզեր Հասարակություն
1111111111111111

Գավառ քաղաքի զբոսայգում ավելի քան երեք հազար այցելու մասնակցեց արդեն չորրորդ տարին կազմակերպվող «Մեծ փուռ 2018» փառատոնին: «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով այս փառատոնը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն էր «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքայինկառավարմանևզարգացմաննախարարությանհետհամատեղ: ՎորլդՎիժնՀայաստան Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակև Սարուխանհամայնքներիկարտոֆիլարտադրողների2խմբերը կազմակերպեցին «Փռիկարտոլի»հյուրասիրություն:Իսկ վաճառքի տաղավարներում տարածաշրջանի արտադրողները ներկայացրինքյուֆթա, արիշտա,փախլավա, գաթա և ավանդական այլ ուտեստներ: Իդեպ, քյուֆթայի և արիշտայիպատրաստմանտաղավարներումայցելուներըհնարավորությունունեցանտեսնելուևմասնակից դառնալու դրանց պատրաստմանարարողությանը: Փառատոնն անցկացվեց շատ աշխույժ մթնոլորտում` ուղեկցվելովժողովրդականերգուպարով, մրցույթներով, սպրոտային խաղերով: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտասահմանից: