Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ-ի 90 տոկոսը ՀՀԿ-ից էր․ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
qnarik

ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, եթե կառույցը վերացնենք, կվերացնենք նաեւ մեր պատմությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը; «Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ-ն շատ կուռ էր եւ ամուր, ամեն ինչ խաղաղ էր ու առանց ընդհարումների։ Երբ արդեն ԵԿՄ-ը վարչության նախագահ դարձավ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ-ն համալրվեց ուժային կառույցների կադրերով եւ տեղի ունեցավ ԵԿՄ-ի մասնատում՝ շատերը չէին ուզում Մանվել Գրիգորյանի հետ աշխատել»։ Երկրապահը սերտաճեց իշխանության հետ,  189 վարչության անդամ ուներ, նրանց թվում նաեւ պատգամավորներ կան, ասում է Գագիկ Մելքոնյանը։ «Իշխանության ներկայացուցիչները ղեկավարում էին ԵԿՄ-ն, 90 տոկոսը եղել են ՀՀԿ-ից։ Մանվել Գրիգորյանից հետո մեծ մասը փախել են, մոտ 30 անձ է մնացել՝ իսկական երկրապահները»,-ասաց նա։ «Մենք դեմ ենք նախագահական համակարգին, մեկ ղեկավարը չի կարող բոլոր հարցերը կարգավորել, իսկ եթե 7 անձով ՝ խորհրդով ղեկավարեն, հնարավոր չի լինի ԵԿՄ-ն պառակտել»-, նշեց Գագիկ Մելքոնյանը։ «ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուներն են՝ Արամ Սարգսյանը, Արայիկ Խուդավերդյանը, Սասուն Միքայելյանը։ Մենք ուզում ենք, որ նրանք միասին հանդես գան վարչության կազմում։ Նրանցից ոչ մեկը չպետք է միանձնյա ղեկավարի»։ Անհնար է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնա, ասում է ՊՆ նախկին տեղակալը։ «Ժողովուրդը գիտի նրան, թող հույսը կտրի, որ կկարողանա քաղաքականություն գալ, թող փոխարենը օգնի իշխանություններին։ 10 տարի ինքը ապօրինի գործ է կատարել, իսկ հիմա, երբ իրեն պիտի պատժեն՝ ապօրինի՞ է։ Երկրի տերը ինքն է եղել, ինքն է հրաման տվել մարտի 1-ին եւ պետք է պատասխան տա 10 զոհերի համար»,-եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։