Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների համար քաղաքացիները դուրս գան փողոց»

Քաղաքականություն
nikol-2

 «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հույս ունենամ, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց»: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ պետք չէ ընտրությունների անցկացման համար ժողովրդով սպառնալ, Ն. Փաշինյանը նշեց. «Դա շատ սխալ ձևակերպում է: Տեսականորեն ժողովուրդը կարող է մեզանով սպառնալ, բայց մենք ժողովրդով չենք կարող: Մենք ասել ենք հետևյալը՝ մեր գործողությունների հիմքում ընկած է եղել և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»: