Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տանը մնացած». տարածված արտահայտություն կամ արդեն համանուն գիրք (տեսանյութ)

Մարզեր
1538232297_tany-mnacac

«Տանը մնացած». տարածված արտահայտություն կամ արդեն համանուն գիրք: Գյումրիում տեղի է ունեցել «Տանը մնացած» գրքի շնորհանդեսը: Այն շուտով կներկայացվի Երևանի գրքասեր հասարակությանը ևս: Ինչպես նշել է հեղինակ Սարգիս Գոքորյանը, գիրքը տարիքային և այլ սահմանափակումներ չունի. յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն , քանի որ գրքում ներկայացված են տարբեր հոգեվիճակներ, որոնք բացահայտում են մարդկային էությունը: Հեղինակը ստեղծագործությունն ավարտելուց առաջ հարկ է համարել նաև այցելել Սանկտ-Պետերբուրգ, տեսարաններն առավել հստակ և կենդանի ներկայացնելու համար: «Տանը մնացած» գիրքն առաջինն է ասպարեզում, որտեղ չի կատարվել խմբագրական աշխատանք: Չնայած, ըստ գրաքննադատների դա անընդունելի է, սակայն Սարգիս Գոքորյանը այն համարում է ստեղծագործության էությունը պահպանելու լավագույն տարբերակ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում